Logo

Ուիլ Սմիթը ներողություն է խնդրել «Օսկար»-ի հաղորդավար Քրիս Ռոքից՝ ապտակելու համար [տեսանյութ]

Հեղինակ
Աննա Անտոնյան
11:21 / 29.03.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Ուիլ Սմիթ -  Քրիս Ռոք

Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը, որը երեկ տեղի ունեցած «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ ստացել է իր առաջին արձանիկը, հրապարակավ ներողություն է խնդրել կատակերգու Քրիս Ռոքից՝  մրցանակաբաշխության ժամանակ իրեն ապտակելու համար։

«Ուզում եմ հրապարակավ ներողություն խնդրել քեզնից, Քրիս, ես կորցրի ինքնատիրապետումը և սխալվեցի: Ես շատ եմ ամաչում, և իմ գործողությունները բնորոշ չէին այն մարդուն, որը կցանկանայի լինել», - գրել է Սմիթը սոցիալական ցանցերում:

Հոլիվուդյան դերասանը մարտի 27-ին բեմ է բարձրացել «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ և ապտակել հաղորդավար Քրիս Ռոքին՝ իր կնոջ «շատ կարճ մազերի» մասին կատակելու պատճառով. Ջադա Պինկետ-Սմիթը տառապում է աուտոիմուն հիվանդությամբ, որի պատճառով նրա մազերը թափվում են:

Քրիս Ռոքը դեպքից հետո ոստիկանություն չի դիմել։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ