Հայ աստղագետ և աստղաֆիզիկոս, Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանի ձեռագիր նամակը սերունդներին․
«Կտակում եմ մեր սերունդներին՝ լավ տիրապետել հայոց լեզվին։
Ինձ հաջորդող սերունդներին կտակում եմ լավ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում:Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ, և գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:
Վիկտոր Համբարձումյան»։


