Օսկարակիր կոմպոզիտոր Մայքլ Ջակինոն ներկայացրել է Մեթ Ռիվզի առաջիկա մարտաֆիլմի` «Բեթմեն»-ի թեմատիկ երգը, որտեղ գլխավոր դերակատարն է Ռոբերտ Փաթինսոնը, գրում է Variety-ն։
Կոմպոզիցիան սկսվում է նվագախմբի մեղմ նվագակցությամբ, որից հետո ձայնն աստիճանաբար դառնում է ավելի ինտենսիվ և տանում դեպի եզրափակիչ:
«Թեման կատարյալ է ֆիլմի տոնայնության և անձամբ Բեթմենի համար: Չեմ համբերում՝ երբ ֆիլմը դուրս կգա», «Հրաշալի է: Ամբողջ դասավորությունը. ջութակներ, թմբուկներ, փողային... ամեն ինչ: Դա ինձ շատ է հիշեցնում Բեթմենի անիմացիոն սերիալի թեման», «Մայքլ Ջակինո, եթե կարդում եք սա. դուք իսկապես գերազանցել եք ձեզ, պարոն»․ առաջին ունկնդիրները մեկնաբանություններում կիսվել են իրենց տպավորություններով։