Շոն Փենն ասել է, որ տղամարդիկ պետք է մնան «տղամարդ»՝ բառի ավանդական իմաստով։ The Independent-ին տված հարցազրույցի ժամանակ դերասանը կիսվել է «առնականության» մասին իր տեսակետներով։
«Տղամարդիկ, իմ կարծիքով, բավականին կանացի են դարձել: Ես գիտեմ շատ ուժեղ կանանց, որոնք տղամարդկությունը չեն ընկալում որպես ճնշման նշան»,- ասել է դերասանը։
«Կարծում եմ, որ կան վախկոտության գեներ, որոնք ստիպում են մարդկանց հրաժարվել ջինսերից և կիսաշրջազգեստներ հագնել», - ավելացրել է Փենը: