Logo

«Spider-Man: Into the Spider-Verse»-ի 2-րդ մասի պրեմիերան հետաձգվել է մինչև 2023 թվականի ամառ

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:02 / 21.04.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Into the Spider-Verse

2018 թվականի «Սարդ մարդը․ Տիեզերքի միջով» (Spider-Man: Into the Spider-Verse) մուլտֆիլմի երկրորդ մասի պրեմիերան հետաձգվել է մինչև 2023 թվականի հունիսի 2-ը: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով Deadline-ին:

Մուլտֆիլմի թողարկումը նախատեսվում էր 2022 թվականի հոկտեմբերի 7-ին։ Երրորդ մասը, ենթադրաբար, կթողարկվի 2024 թվականի մարտի 29-ին։

Այն կցուցադրվի պրեմիում և IMAX ձևաչափերով։ Անիմացիոն սիքվելի ստեղծողներն են՝ Խոակիմ Դոս Սանտոսը, Քեմփ Փաուերսը և Ջասթին Կ. Թոմփսոնը։

«Սարդ մարդը․ Տիեզերքի միջով» անիմացիայի առաջին մասը թողարկվել է 2018 թվականին: Այն ամբողջ աշխարհում հավաքել է ավելի քան 375 միլիոն դոլար։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ