Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է արդյունավետ խաղ ցուցադրել ռուսական «Կրասնոդարի» կազմում:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական խաղադաշտում 2-3 հաշվով պարտվեց Գրոզնիի «Ախմատին», որը հաղթական գոլը խփեց ավելացված ժամանակում: Հայ ֆուտբոլիստը խաղը սկսեց դաշտի տերերի մեկնարկային կազմում, իսկ 30-րդ րոպեին հաշիվը դարձրեց 1-1: 22-ամյա Սպերցյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը:
Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 15 հանդիպման, խփել 9 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում։
13 խաղից հետո «Կրասնոդարը» 21 միավորով 5-րդ տեղում է:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը ռուսական ակումբի գլխավոր թիմում խաղում է 2021 թվականի հուլիսից:
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր
«Կրասնոդար» - «Ախմատ»՝ 2-3
Էդուարդ Սպերցյան, 30, Միխայլո Բանյաց, 55 - Բերնարդ Բերիշա, 18 (11մ.), Արտյոմ Տիմոֆեև, 35, Իվան Օլեյնիկով, 90+5