Logo

«Կրասնոդարն» արտագնա հաղթանակ տարավ, Սպերցյանը մասնակցեց խաղին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
17:35 / 22.10.2022ՍՊՈՐՏ
null

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Կրասնոդարը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթեց «Նիժնի Նովգորոդին»:

Սպերցյանը հանդիպումն սկսեց հյուրերի մեկնարկային կազմում ու խաղաց առանց փոխարինման: 95-րդ րոպեին 22-ամյա ֆուտբոլիստը դեղին քարտ ստացավ:

Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում անցկացրած 17 խաղում խփել 9 գոլ ու կատարել 4 ասիստ: 14 խաղից հետո կրասնոդարցիները 24 միավորով 5-րդ տեղում են:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 14-րդ տուր

«Նիժնի Նովգորոդ» - «Կրասնոդար»՝ 0-2

Իլզատ Ախմետով, 17, Ջոն Կորդոբա, 90+7

Հեռացումներ՝ Մամադու Մայգա, 48, Նիկիտա Կակոև, 90+2 (երկուսն էլ՝ «Նիժնի Նովգորոդ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ