Սփայք Լին կպարգևատրվի Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի (DGA) մրցանակով:
Գիլդիայի 86-ամյա պատմության ընթացքում այս մրցանակը ստացել է ընդամենը 35 ռեժիսոր։ Նրանց թվում են Ֆրենկ Կապրան (1959), Ալֆրեդ Հիչքոքը (1968), Օրսոն Ուելսը (1984), Բիլի Ուայլդը (1985), Սթիվեն Սփիլբերգը (2000), Մարտին Սկորսեզեն (2003), Միլոշ Ֆորմանը (2013) և Ռիդլի Սքոթը (2017):
«Սփայք Լին փոխեց կինոյի դեմքը, և չկա որևէ բառ, որը կարող է նկարագրել, թե որքան է նա ազդել ռեժիսուրայի զարգացման վրա: Սփայքը շատ առումներով նորարար է: Թեև նրան օտար չէ հսկայական կոմերցիոն հաջողությունը, նա նաև անկախ կինոարտադրության սիրտն է: Լին հիշատակվում է որպես դաստիարակ և ոգեշնչման աղբյուր շատ կինոգործիչների համար», - ասում է Ռեժիսորների գիլդիայի նախագահը:
2002 թվականին ռեժիսորը ստացել է Գիլդիայի ևս մեկ մրցանակ՝ «Ամերիկյան մշակույթի մեջ կինոարդյունաբերությանն աջակցելու ակնառու ավանդի համար»։
Կինոարդյունաբերության մեջ իր աշխատանքի համար Սփայք Լին ստացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ, այդ թվում՝ «Օսկար» և «Էմմի», ինչպես նաև Կաննի կինոփառատոնի Գրան պրի։ Կինոռեժիսուրայի գերազանցության համար մրցանակը նրան կշնորհվի 2022 թվականի մարտի 12-ին կայանալիք 74-րդ DGA մրցանակաբաշխության ժամանակ։