Դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը «Sex and the City» սերիալի շարունակության՝ «And Just Like That» նախագծի վերջին սերիայի թողարկումից հետո Variety-ին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչու չէր ցանկանա, որ դերասանուհի Քիմ Քեթրոլը վերադառնա սերիալ:
Օրիգինալ սերիալում Քեթրոլը մարմնավորել է գլխավոր հերոսներից մեկին՝ Սամանտային։ «Չէի ցանկանա, որ նա վերադառնա իր դերին: Նա չափազանց շատ է հասարակության մեջ խոսել: Ես չէի փորձում պարզել, թե ինչ է գրում մամուլը, բայց մարդիկ դա փոխանցում էին ինձ», - խոստովանել է նա:
Քիմ Քեթրոլն իսկապես ասել է, որ երբեք չի վերադառնա Սամանտայի դերին, խոսել է նկարահանման հրապարակում իր գործընկերների և մասնավորապես Սառա Ջեսիկա Փարքերի հետ ունեցած կոնֆլիկտների մասին։
«And Just Like That» սյուժեի համաձայն՝ Սամանտան Քերիի (Փարկերի) հետ վիճաբանությունից հետո տեղափոխվել է Լոնդոն, սակայն շարունակում է շփվել ընկերոջ հետ։