Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Ռիհաննան և նրա սիրելին՝ A$AP Rocky-ն, առաջին անգամ ծնողներ են դառնալու։ Զույգը գեղեցիկ, բայց բավականին համեստ ֆոտոշարք է արել Նյու Յորքում զբոսնելիս: Լուսանկարները հաշված րոպեների ընթացքում տարածվել են ողջ համացանցով ու դարձել բոլորի սիրելին:
Զույգը մինչ օրս չի մեկնաբանել այս լուրը և ոչինչ չի տեղադրել սոցիալական ցանցերում։ Բայց, Ռիհաննան կարծես որոշել է կրկին ակտիվություն մտցնել Instagram-ում. ապագա մայրիկը նոր լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով իր փորիկը։