ՊՍԺ-ն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մարկուս Ռեշֆորդի ծառայություններով, տեղեկացնում է Daily Mercato-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, փարիզցիները անգլիացուն դիտարկում են որպես Կիլիան Մբապեին փոխարինող: Մեծ է հավանականությունը, որ ամռանը ֆրանսիացին կհամալրի «Ռեալի» շարքերը:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանը հաջող չի դասավորվում Ռեշֆորդի համար: Պրեմիեր լիգայում 24-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 11 հանդիպում՝ աչքի ընկնելով ընդամենը 2 գոլով:
Մարկուսի՝ «կարմիր սատանաների» հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ: