Ի՞նչ է գունային տեսողությունը
Գունային տեսողություն, գունազգացողություն, գունատարբերում, շրջակա միջավայրի գունային բազմազանությունն ընկալելու կենդանի օրգանիզմի ունակություն։ Իրականանում է աչքի ցանցաթաղանթի հատուկ բջիջների՝ շշիկների օգնությամբ, որոնք պարունակում են 3 տեսակի գունաընկալման տարրեր, որոնցից յուրաքանչյուրն ընկալում է 3 հիմնական գույներից (կարմիր, կապույտ, դեղին) մեկը։ Մնացած գույներն ու երանգներն ստացվում են այդ գույների խառնումից։
Եթե մանրամասնենք...
Գունազգացողությունն իրականանում է աչքի ցանցաթաղանթի հատուկ բջիջների՝ շշիկների օգնությամբ, որոնք պարունակում են 3 տեսակի գունաընկալման տարրեր, որոնցից յուրաքանչյուրն ընկալում է 3 հիմնական գույներից (կարմիր, կանաչ, մանուշակագույն) մեկը։ Մնացած գույներն ու երանգներն ստացվում են այդ գույների խառնումից։
Գունազգացողության գործընթացում դա տեղի է ունենում շնորհիվ այն բանի, որ լուսային ճառագայթման սպեկտրի տեսանելի մասը կազմված է տարբեր երկարության ալիքներից։ Երկարալիք ճառագայթումը ներգործում է կարմիր գույնն ընկալող տարրի, միջին ալիքը՝ կանաչի և կարճ ալիքը՝ մանուշակագույնի վրա։ Ըստ ներգործության ինտենսիվության՝ տարբերում են մաքուր գույների հետևյալ երանգները երկար ալիքի դեպքում՝ ծիրանագույնից նարնջագույն, միջին ալիքինը՝ զմրուխտականաչից դեղին, կարճ ալիքինը՝ երկնագույնից մանուշակագույն։ Տարբեր երկարության ալիքների ճառագայթում պարունակող լուսային հոսքն առաջացնում է գունաընկալման 3 տարրերի՝ ըստ ինտենսիվության ոչ միանման դրդում, որի շնորհիվ գլխուղեղի կեղևի տեսողական կենտրոններում ձևավորվում է լիարժեք գունային պատկեր։