Logo

Օրվա տերմինը. Դիվիզիոնիզմ

Հեղինակ
Մարինե Մելիքյան
09:48 / 21.01.2022ՍՊՈՐՏ

դիվիզիոնիզմ

Ի՞նչ է դիվիզիոնիզմը

Գեղանկարչական ոճ է: Ըստ այս ուղղության՝ մարդու աչքը ի վիճակի է միավորելու վրձնահարվածներով կտավին փոխանցված գունային կետերը` ստանալով ամբողջական պատկեր, որը կարելի է տեսնել միայն հեռվից։ Ըստ դիվիզիոնիզմի՝ անհրաժեշտ չէր գույները միմյանց խառնել երանգ ստանալու համար։ Այս ուղղության ներկայացուցիչները կարևորում էին գույնը և օգտագործում էին երեք հիմնական գույն` դեղին, կարմիր, կապույտ. գույների ճիշտ համադրումն ուժեղացնում էր մեկը մյուսի ընկալումը: Ակնառու ներկայացուցիչներ են Սիսլեյը և Ժորժ Սյորան։

Պատմական ակնարկ

Առաջացել է իմպրեսիոնիզմի զարգացման ուշ փուլում: Դիվիզիոնիզմը, որպես գեղանկարչական ուղղություն, իր ծնունդով կապվում է Ժորժ Սյորայի անվան հետ, որը նեոիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ էր։

Տերմինը. Դիվիզիոնիզմ բառը լատիներեն բառից է, որը թարգմանաբար նշանակում է բաժանում։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա