ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կոստառիկացին գտնվում է կարանտինում, իսկ փարիզյան ակումբի հայտացուցակում նրան կփոխարինի 18-ամյա Լյուկա Լավալեն:
Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայի առաջնության շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելու է «Բրեստին»: Հանդիպումը մեկնարկելու է 23:55-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիոնել Մեսիի թեստը բացասական արդյունք է տվել, և շուտով նա կվերադառնա մարզումներին: