Ա Սերիայի 22-րդ տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Կալյարիի» նկատմամբ:
«Գայլերի» կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Իտալական մամուլը բարձր է գնահատել հայ կիսապաշտպանի խաղը:
Corriere dello Sport-ը գրել է. «Հենրիխ Մխիթարյանը կրկին հաստատեց իր ունիվերսալ որակները»:
Il Messaggero-ն նույնպես հիացած է 32-ամյա ֆուտբոլիստի գործողություններով. «Նա քրտնաջան աշխատեց ինչպես վինգերի, այնպես էլ հարձակողական կիսապաշտպանի դիրքում: Նրա մտքերը թիմի շարժիչ ուժն էին»:
Ներկայացնում ենք Մխիթարյանի՝ «Կալյարիի» հետ հանդիպման գնահատականները՝ ըստ իտալական մամուլի:
IL MESSAGGERO: Մխիթարյան՝ 6,5
CORRIERE DELLO SPORT: Մխիթարյան՝ 6,5
GAZZETTA DELLO SPORT: Մխիթարյան՝ 6,5
CORRIERE DELLA SERA: Մխիթարյան՝ 7
IL TEMPO: Մխիթարյան՝ 6,5
LA REPUBBLICA: Մխիթարյան՝ 6,5
IL ROMANISTA: Մխիթարյան՝ 7
Միջին գնահատական՝ 6,64
Հավելենք, որ միջին գնահատկանով հայ ֆուտբոլիստը զիջել է գոլի հեղինակ Սերժիու Օլիվեյրային և դարպասապահ Ռուի Պատրիսիուին: