Logo

Միշել Տեր-Զաքարյանը կարող է պաշտոնանկ արվել

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:23 / 10.10.2022ՍՊՈՐՏ
Միշել Տեր-Զաքարյան

«Բրեստի» ղեկավարությունը «Լորյենի» դեմ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրի հանդիպումից հետո (1-2) որոշել է պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանին, հայտնում է L'Équipe-ը:

Սպասվում է, որ կողմերը երկկողմ համաձայնությամբ կխզեն գործող պայմանագիրը, որն ուժի մեջ է մոտ 20 ամիս: 

«Բրեստը» 6 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հիշեցնենք, որ վերոհիշյալ հանդիպման հետխաղային ասուլիսին Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը ներկայացել էր Հայաստանի դրոշի գույներով սրտաձև կրծքանշանով։

59-ամյա մասնագետը 2021-ի հուլիսից է գլխավորում ֆրանսիական ակումբը։

Միշել Տեր-Զաքարյանը Հայաստանի ազգային հավաքականում խաղացել է 1996-1997-ին: Նա 1998-ին է սկսել մարզչական կարիերան, որի ընթացքում գլխավորել է նաև ֆրանսիական «Նանտը», «Կլերմոնը», «Ռեյմսը» և «Մոնպելյեն»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ