Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Միլանը» «Սան Սիրոյում» հաղթեց «Ջենոային»՝ նվաճելով քառորդ եզրափակիչի ուղեգիր:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: «Ջենոայի» պաշտպան Lեո Էստիգորի գոլին դիպուկ հարվածով պատասխանեց Օլիվյե Ժիրուն:
Լրացուցիչ ժամանակում «ռոսոներիներին» հաջողվեց ևս 2 գոլ խփել. աչքի ընկան Ռաֆայել Լեաոն ու Ալեքսիս Սալեմակերսը: