Logo

Մանուել Պետրոսյանն ու Արման Փաշիկյանը միացան առաջատարներին

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
20:38 / 15.01.2022Լուրեր
null

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի Բարձրագույն խմբի տղամարդկանց առաջնության 4-րդ տուրից հետո առաջատարների թիվը հասավ հինգի:

Արման Փաշիկյանն ու Մանուել Պետրոսյանը հաղթելով համապատասխանաբար Արման Միքայելյանին ու Դավիթ Շահինյանին, 2,5-ական միավորով հավասարվեցին մրցաշարային աղյուսակը գլխավորող Սամվել Տեր-Սահակյանին, Հայկ Մարտիրոսյանին և Զավեն Անդրիասյանին:

Տուրի մյուս 4 պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին Հովհաննես Գաբուզյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանն ու Տիգրան Հարությունյանը, Շանթ Սարգսյանն ու Մամիկոն Ղարիբյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա