«Lightyear» մուլտֆիլմի ստեղծողները վերականգնել են նույնասեռականների համբույրի տեսարանը՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կողմից Disney-ին պատկանող Pixar-ին ուղղված մեղադրանքներից հետո՝ հայտնում է Variety-ն։
Առաջիկա անիմացիոն ֆիլմը կներկայացնի կնոջ նոր կերպար՝ Հոթորնին, ով հարաբերությունների մեջ կլինի մեկ այլ կնոջ հետ։ Նրանց մասնակցությամբ կլինի համբույրի տեսարան։
Նշվում է, որ Pixar-ը գրաքննության մասին խոսել է Ֆլորիդայի «Don't Say Gay» օրինագծի ընդունումից հետո, ըստ որի ուսուցիչներին արգելվում է բարձրացնել սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության թեմաները մինչև երրորդ դասարանի աշակերտների շրջանում:
Չնայած Disney-ի դեմ օրենքին, Pixar-ի աշխատակիցները պնդում են, որ ղեկավարությունը բազմիցս պահանջել է կրճատել միասեռականների թեմայով տեսարանները:


