«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան իր կարծիքն է հայտնել թիմի խաղաոճի վերաբերյալ:
«Այնպիսի թիմ ենք, որն օգտագործում է տարբեր խաղաոճեր, ու չի խաղում միայն հակագրոհներով:
Եթե պետք է վերահսկել գնդակը, վերահսկում ենք, եթե պետք է պաշտպանվել, պաշտպանվում ենք ամբողջ թիմով: Կարող եմ ասել՝ դա կախված է խաղի ընթացքից ու մրցակցից:
Նույն սկզբունքով էլ գրոհում կամ հակագրոհում ենք»,- բելգիացի դարպասապաhի խոսքը փոխանցում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին՝ ժամը 22:30-ին, Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալը» մրցելու է Բիլբաոյի «Ատլետիկի» հետ: