Ռեժիսոր Վլադիմիր Միրզոևը Սանկտ Պետերբուրգում շուտով կսկսի Ֆյոդոր Դոստոևսկու վեպի վրա հիմնված «Ոճիր և պատիժ»-ի նկարահանումները. գրում է kp.ru-ն։
«Սա ոչ միայն Ռոդիոն Ռասկոլնիկովի, այլև նրա քրոջ՝ Դունյայի պատմությունն է։ Նրանք նման են իրար և ունեն նման բնավորություն: Բայց ամենակարևորը, թեև դա այնքան էլ ակնհայտ չէ՝ երկուսն էլ հերոսներ են։ Երկուսն էլ կրքոտ են, հպարտ և չեն կարողանում հանձնվել»,- ասել է ռեժիսորը։
Սերիալի ութ դրվագներ կթողարկվեն START հարթակում։