Logo

Քիմ Քարդաշյանի ներկայիս ընկեր Փիթ Դևիդսոնն արձագանքել է Քանյե Ուեսթի սպառնալիքներին

Հեղինակ
tigran5
11:16 / 17.01.2022Լուրեր

Քանյե Ուեսթ -Փիթ Դևիսդոն

Անցյալ շաբաթ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը սպառնացել էր ծեծել իր նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի ընկերոջը՝ Փիթ Դևիդսոնին։ Համացանցում հայտնվել է ռեփերի նոր՝ «My Life Was Never Easy» երգից մի հատված, որտեղ նա բացահայտորեն հայտարարել է իր մտադրությունների մասին։

Փիթ Դևիդսոնն արձագանքել է Քանյեի սպառնալիքներին։ Երևում է՝ կատակերգուն լուրջ չի վերաբերվել արտիստի ամպագոռգոռ հայտարարությանը։

«Փիթը սպասում էր, որ Քանյեն ուշ թե շուտ կնշի իրեն երգում: Երգն ատելու փոխարեն նա պարզապես սիրում է այն և կարծում, որ այն զվարճալի է», - ասել է HollywoodLife-ի ինսայդերներից մեկը: «Նա չի ցանկանում «մենամարտել» Քանյեի հետ: Նա հարգում է նրան, քանի որ նա Քիմի երեխաների հայրն է։ Փիթը երբեք չի խանգարի դրան»,- նշել է աղբյուրը:

 Փիթ Դևիդսոն

«Նա կարծում է, որ Քանյեի՝ երգում իրեն հիշատակելը գրեթե նման է մեջքին թփթփացնելուն։ Փիթը գիտի, որ այժմ, երբ դարձել է ռեփերի «ուղու մի մասը», հավերժ կապրի»,- եզրափակել է ինսայդերը։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը վերջերս պաշտոնական ամուսնալուծության հայց է ներկայացրել Քանյե Ուեսթին, զույգը բաժանվել է ձմռանը։ Աստղերն ունեն չորս երեխա։ Այժմ ռեփերի կինը հանդիպում է դերասան Փիթ Դևիդսոնի հետ, նրանց հարաբերությունների մասին լուրերը տարածվել են SNL շոուում համատեղ ելույթից հետո, որտեղ նրանք համբուրվել են։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա