Logo

Աստանա. Կարեն Խաչանովը հաղթել է առաջին շրջանում (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
10:57 / 04.10.2022Թենիս
Կարեն Խաչանով-Մաքսիմ Կրեսի

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ATP շարքի մրցաշարի առաջին շրջանում աշխարհի 18-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը 6:4, 7:6 (7:3) հաշվով հաղթել է ամերիկացի Մաքսիմ Կրեսիին (32) ու դուրս եկել երկրորդ շրջան: Հանդիպումը տևել է 1 ժամ 31 րոպե: 

Երկրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը կլինի Մարին Չիլիչ (Խորվաթիա) - Օսկար Օտե (Գերմանիա) զույգի հաղթողը: Մրցախաղը կկայանա հոկտեմբերի 5-ին:

Հիշեցնենք, որ Խաչանովը կարիերայում առաջին անգամ դուրս էր եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ: US Open-ի եզրափակիչի ուղեգրի համար պայքարում հայ թենիսիստը պարտվել էր նորվեգացի Կասպեր Ռուդին, որն էլ տիտղոսի համար պայքարում զիջել էր իսպանացի Կառլոս Ալկարասին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ