South Park-ի ստեղծողներ Մեթ Սթոունը և Թրեյ Փարքերը ռեփեր Քենդրիկ Լամարի հետ համատեղ կատակերգություն կստեղծեն՝ հայտնում է Deadline-ը։
Նախագիծը դեռ անվանում ու ռեժիսոր չունի։ Ֆիլմի սցենարիստը Վերնոն Չաթմենն է։
Հայտնի է, որ ֆիլմը կպատմի սևամորթ տղայի մասին, ով թանգարանում փորձաշրջան է անցնում:
Նկարահանումները կսկսվեն գարնանը։