Անցյալ աշնանը Ջեյմս Բոնդի դերում վերջին անգամ տեսանք Դենիել Քրեյգին։ Պրոդյուսերները երկար ժամանակ լռում էին և չէին խոստովանում, թե ում են նախատեսում «վստահել» Բոնդի հաջորդ դերը։ Որոշ ժամանակ նույնիսկ խոսակցություններ էին պտտվում, որ դերակատարը կարող է կին լինել, բայց ստեղծողները արագ հերքեցին այդ լուրը:
Հիմա, ի վերջո Ջեյմս Բոնդի պրոդյուսերը մի փոքր բացահայտել է առեղծվածը և Deadline Crew Call փոդքաստում ասել է, որ կա մեկ հավակնորդ, որին հեղինակները առաջին հերթին են դիտարկում: Դերասան Իդրիս Էլբան կարող է լինել նոր գործակալ 007-ը:
«Ես և Իդրիսը ընկերներ ենք, և նա հիանալի դերասան է: Գիտեք, դա քննարկումների մի մասն էր, և եթե Իդրիսը համաձայնի, ապա նա շատ լավ կարող է լինել հաջորդ Ջեյմս Բոնդը»,- ասել է Բարբարա Բրոկոլին։