Երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը People-ին տված հարցազրույցում խոսել է դերասան Բեն Աֆլեքի հետ հարաբերությունների ապագայից։ Նա նշել է, որ ցանկանում է ծերանալ Բեն Աֆլեքի հետ:
«Ուղղակի ուզում եմ, որ իմ ապագան լցված լինի սիրով և երջանկությամբ՝ երեխաներիս ու սիրելիիս հետ: Կարծում եմ՝ բոլորն էլ ցանկանում են երջանիկ լինել, մեկի հետ, ում հետ կարող են ճանապարհորդել և ծերանալ, և հենց հիմա ես ինձ շատ լավ եմ զգում»,- խոստովանել է Լոպեսը։
Նա հավելել է, որ ուրախ է Աֆլեքի հետ հարաբերություններում երկրորդ հնարավորություն ստանալու համար:
Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը հանդիպել են 2000-ականներին, դերասանն առաջարկություն է արել, սակայն հարսանիքը չի կայացել։ 2004 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է։
Այնուհետև Բեն Աֆլեքն ամուսնացել է դերասանուհի Ջենիֆեր Գարների հետ, նրանք ունեն երեք երեխա։ Իսկ Ջենիֆեր Լոպեսը երաժիշտ Մարկ Էնթոնիի հետ ամուսնության ընթացքում երկվորյակներ է լույս աշխարհ բերել։ 2020 թվականի վերջին Աֆլեքը բաժանվեց իր վերջին ընտրյալից՝ դերասանուհի Անա դե Արմասից, իսկ Լոպեսը դադարեցրեց նշանադրությունը բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ: