Մահացել է ֆրանսիացի դերասան Գասպար Ուլիելը։ Նա 37 տարեկան էր։
Երեկ նա հոսպիտալացվել էր Ռոզիեր լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած դեպքից հետո։ Գասպարը բախվել է մեկ այլ դահուկորդի, երբ շրջվել է, որպեսզի միանա իր ընկերներին: Հետո պարզվել է, որ դեպքի ժամանակ նա սաղավարտով չի եղել. այս մասին France Presse-ին հայտնել է Ալբերվիլի դատախազ Անն Գաշը։
Դերասանին օգնել են փրկարարներն ու դահուկային կայանի բժիշկը։ Ավելի ուշ աստղին ուղղաթիռով տեղափոխել են Գրենոբլի համալսարանական հիվանդանոց, երկրորդ դահուկորդը չի տուժել։ Ուլիելը երկու վիրահատության է ենթարկվել, սակայն այդպես էլ գիտակցության չի եկել։