Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարում կայացան 7-րդ տուրի մրցախաղերը:
Մրցաշարի առաջատար Սերգեյ Լոբանովը հաշտություն կնքեց Էմին Օհանյանի հետ և վաստակած 5,5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Առաջատարին կես միավոր զիջող Նիկիտա Պետրովը հաղթեց Արմեն Բարսեղյանին:
Հայաստանցի շախմատիստներից միակ հաղթանակը տոնեց Արթուր Դավթյանը, որի մրցակիցը Ջավադ Ալավի Սայեդն էր: Արթուրը վաստակել է 4 միավոր, ինչը լավագույն արդյունքն է հայաստանցի շախմատիստների մեջ:
Իսկ Հովիկ Հայրապետյանն ու Վահե Դանիելյանը պարտվեցին համապատասխանաբար ռուսաստանցի Ռուդիկ Մակարյանին և Զուրաբ Ստուրուային: Հայրապետյանն ու Օհանյանը վաստակել են 3-ական միավոր, Դանիելյանն ունի 2,5 միավոր: