Մենք բոլորս ունենք արվեստի սիրված ուղղություն, նույնիսկ եթե անմիջապես չենք ընկալում այն որպես արվեստ:
Արվեստի բազմաթիվ ուղղություններում չխճճվելու համար պարբերաբար կանդրադառնանք այս կամ այն տեսակին՝ Կլասիցիզմից մինչև Կուբիզմ, Բարոկկոյից մինչև Ավանգարդ…
Այսօրվա 2՝ առաջին հայացքից իրար նման, բայց բոլորովին տարբեր ճյուղերը՝ Ֆուտուրիզմ և Ֆովիզմ...
Fauvism/Ֆովիզմ - Գույներն ազատագրող արվեստի ոճ
Ֆովիզմը 20-րդ դարի սկզբի արվեստի ոճ է համախոհ արվեստագետների համար, որոնց սկզբում ծաղրում էին և անվանում էին Les Fauves, (ֆրանսերեն նշանակում է «վայրիներ» կամ «վայրի գազաններ»): Առաջին անգամ այդ տերմինն օգտագործել է մոդեռնիստ արվեստաբան Louis Vauxcelles-ն այն բանից հետո, երբ տեսել է Անրի Մատիսի, Անդրե Դերենի և Մորիս դը Վլամինկի կտավները 1905 թվականին Փարիզի «Automne Salon d’Automne» ցուցահանդեսում:
Ֆովիզմը հիմք է դրել 20-րդ դարի գեղարվեստական ավանգարդին: Հեղափոխական ոճը ներառում էր հարթ տարածքներում համադրված բարձր հագեցած գույներ: Ֆովիստական դիմանկարների և բնանկարների հուզական լիցքն առաջին պլան է մղել արվեստում գույնի հնարավորությունները, քանի որ այս ոճը մեծ ազդեցություն է ունեցել ապագա արվեստի շարժումների վրա, ինչպիսին է էքսպրեսիոնիզմը:
Ֆովիզմ և գույների տեսություն
Ֆովիստ նկարիչները հեռացել են ավանդական իմպրեսիոնիստական մեթոդներից և սկսել են նորարարական փորձեր կատարել չափազանցված գույների հետ՝ հիմնվելով վայրի գույների հակադրությունների վրա: Ֆովիստները նախընտրում էին համատեղել լրացուցիչ գույներ, օրինակ՝ մանուշակագույնն ու դեղինը, մանուշակագույնն ու կանաչը, կամ նարնջագույնն ու կապույտը:
Այս գույները գունային անիվի հակառակ կողմերում են և հաճախ ընտրվել են ֆովիստական նկարների հիմնական գունապնակում, ինչպես նաև օգտագործվել են բարձր հագեցվածությամբ: Այնուամենայնիվ, ֆովիստ նկարիչները գույներն ընտրում էին ոչ թե գիտական տեսության , ինչպես դա անում էին հետիմպրեսիոնիստները, այլ զգացողության, դիտարկման և քրոմատիկ փորձառության հիման վրա:
Հայտնի Ֆովիստներ են
Ֆովիստական արվեստի ամենահայտնի գործերը ստեղծել են ֆովիզմի 3 հիմնական ներկայացուցիչ՝ Անրի Մատիս, Անդրե Դերեն և Մորիս դը Վլամինկ։
"The Joy of Life by Henri Matisse"
"Charing Cross Bridge by André Derain"
"The River Seine at Chatou by Maurice de Vlaminck"
Մենք հայտարարում ենք... նոր գեղեցկություն՝ արագության գեղեցկություն։ Մրցարշավային մեքենա ... ավելի գեղեցիկ, քան Սամոթրակիայի հաղթանակը: - Ֆուտուրիստական մանիֆեստ
Futurism/Ֆուտուրիզմ
Ֆուտուրիզմը 20-րդ դարասկզբի իտալական արվեստի շարժում է, որի նպատակն էր ֆիքսել ժամանակակից աշխարհի դինամիզմն ու էներգիան արվեստում։ Ֆուտուրիստները լավ տեղյակ էին գիտության և փիլիսոփայության վերջին զարգացումներից և հատկապես հիացած էին ավիացիայով և կինոմատոգրաֆիայով: Ֆուտուրիստ արվեստագետները դատապարտում էին անցյալը, քանի որ նրանք զգում էին, որ անցյալի մշակույթները չափազանց ճնշող էին, հատկապես՝ Իտալիայում, և փոխարենը առաջարկում էին արվեստ, որը փառաբանում էր արդիականությունը և դրա արդյունաբերությունն ու տեխնոլոգիան:
Ֆուտուրիզմի հիմնական գաղափարները
Ֆուտուրիստները ձգտում էին դեն գցել այն գաղափարները, ինչը համարում էին հնացած և ավանդական: Փոխարենը, նրանք ցանկանում էին փոխարինել դրանք մեքենայական դարաշրջանով: Հիմնական մարտահրավերն ապագայի դինամիկ տեսլական ներկայացնելն էր: Որպես այդպիսին, նրանք հաճախ պատկերում էին քաղաքային տեսարաններ և նոր տեխնոլոգիաներ, ներառյալ գնացքները, ավտոմեքենաները և ինքնաթիռները: Նրանք փառաբանում էին արագությունը, բռնությունը և բանվոր դասակարգը՝ հավատալով, որ փոփոխություններ կբերեն:
Իրենց արվեստում շարժման և դինամիկայի հասնելու համար ֆուտուրիստները մշակել են արագություն և շարժում արտահայտելու տեխնիկա։ Ֆուտուրիստներն աշխատել են արվեստի տարբեր ձևերի վրա՝ ներառյալ գեղանկարչության, ճարտարապետության, քանդակագործության, գրականության, թատրոնի և երաժշտության:
Հայտնի ֆուտուրիստներ են
Վիզուալ արվեստում ֆուտուրիզմի հետ կապված հիմնական խաղացողներն էին Ումբերտո Բոչոնիին, Ջակոմո Բալլան, Կարլո Կարրան և Ջինո Սեվերինին։
"Umberto Boccioni, Unique Forms of Continuity in Space"
"Giacomo Balla, Dynamism of a Dog on a Leash"
"Carlo Carrà, The Funeral of the Anarchist Galli"
"Gino Severini, Dancer at Pigalle"