«Ֆուլհեմը» փորձում է վերադառնալ Պրեմիեր լիգա:
Չեմպիոնշիփի 25-րդ տուրում արտագնա խաղում լոնդոնյան ակումբը 7:0 հաշվով ջախջախել է «Ռեդինգին»: Ընթացիկ մրցաշրջանում «Ֆուլհեմը» երկրորդ անգամ է հաղթում 7:0 հաշվով:
Հատկանշական է, որ Անգլիայի պրոֆեսիանալ ֆուտբոլը նման ցուցանիշ չի տեսել վերջին 125 տարում:
1895/96 մրցաշրջանում նման արդյունք գրանցել է «Լիվերպուլը»:
Հավելենք, որ ներկայում «Ֆուլհեմը» զբաղեցնում է Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: