«Ատլետիկոյի» կիսապաշտպան Ժոաու Ֆելիշը կարող է փոխել ակումբային գրանցումը:
Ինչպես հաղորդում է O Jogo պարբերականը, մադրիդյան ակումբը մտադիր է պորտուգալացու տրանսֆերը վաճառել «Մանչեսթեր Սիթիին»:
Նշվում է, որ Լա լիգայի գործող չեմպիոնի այսպիսի որոշման պատճառը «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսն է: 22-ամյա ուրուգվայցուն իր թիմում ցանկանում է տեսնել անձամբ Դիեգո Սիմեոնեն:
Միևնույն ժամանակ Նունյեսի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նյուքասլը», որը պատրաստվում է 60 միլիոն եվրո առաջարկել:
Հավելենք, որ Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Ֆելիշն անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: Պորտուգալիայի առաջնությունում Նունյեսը 14 խաղում խփել է 13 գոլ և կատարել 2 ասիստ: