«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան մրցաշրջանի ավարտին, ամենայն հավանականությամբ, կլքի Թուրինը՝ հաղորդում է լրագրող Սեզար Լուիս Մերլոն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 28-ամյա ֆուտբոլիստը վերջնական որոշել է չերկարաձգել պայմանագրի ժամկետը «Ծեր Սինյորայի» հետ:
Հայտնի է, որ կողմերը վաղուց են բանակցում նոր համաձայնագրի շուրջ. սկզբում թուրինյան ակումբը նույնիսկ որոշել է բարձրացնել Դիբալայի աշխատավարձի չափը մինչև տարեկան 10 մլն եվրո, սակայն վերջին պահին մտափոխվել է:
La Gazzetta dello Sport-ն էլ հայտնում է, որ «Յուվենտուսը» մտադիր է նվազեցնել արգենտինացու ներկայիս աշխատավարձի չափը (տարեկան 7,3 մլն), ինչն էլ ազդել է խաղացողի որոշման վրա:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում իտալական թիմի կազմում Պաուլոն անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 4 ասիստի հեղինակ: