Logo

Դեմբելեն փորձում է վերջնագիր ներկայացնել «Բարսելոնային»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:06 / 13.01.2022ՍՊՈՐՏ

«Բարսելոնան» մտադիր է վաճառել Ուսման Դեմբելեի տրանսֆերային իրավունքները հունվարին, եթե ֆրանսիացին հրաժարվի երկարաձգել պայմանագրի ժամկետը: 

Cadena Ser-ի փոխանցմամբ՝ երիտասարդ վինգերը ոչ միայն չի պատրաստվում հեռանալ ձմռանը, այլև իր պահանջներն է թելադրում: 

Այսպիսով՝ Դեմբելեն փորձում է վերջնագիր ներկայացնել՝ սպառնալով, որ իր պայմաններով համաձայնագիրը չերկարաձգելու դեպքում ամռանը կհեռանա անվճար:

Ֆուտբոլիստի գործակալը L’Equipe-ին հայտնել է, որ խնդիրն ամենևին էլ գումարը չէ, սակայն այլ պարզաբանումներ չի տվել:

Ընթացիկ մրցաշրջանում «կապտանռնագույնների» կազմում 24-ամյա խաղացողն անցկացրել է ընդամենը 10 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա