«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Չելսիի» նկատմամբ տոնած հաղթանակը:
«Շատ պահեր ունեցանք: 180 րոպեի ընթացքում Չեմպիոնների լիգայի հաղթողն ընդամենը 1 անգամ է հարվածել մեր դարպասին Լուկակուի շնորհիվ: Ինձ դուր է գալիս, որ ֆուտբոլն արդար է լինում: Ուրախ էի, երբ հաղթեցինք «Արսենալին», սակայն դա արժանի հաղթանակ չէր: Զգացողությունները լրիվ այլ են, երբ հաղթում ենք արժանիորեն»,- իսպանացի մասնագետի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:
Հավելենք, որ Պրեմիեր լիգայի առաջին շրջանում մանչեսթերյան ակումբը նույնպես հաղթել էր նվազագույն հաշվով: Այդ ժամանակ լոնդոնցիները դարպասին ոչ մի հարված չէին կատարել: