Logo

Կամավինգայի եղբայրը պատմել է, թե ինչպես է ֆուտբոլիստն արձագանքել, երբ «Ռեալը» պարտվել է «Բարսելոնային»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
18:34 / 16.01.2022Լուրեր
null

«Ռեալի» երիտասարդ կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի եղբայրը պատմել է, որ ֆուտբոլիստը ժամանակին ծանր է տարել «Արքայական ակումբի» պարտությունն Էլ Կլասիկոյում:

«Ռեալն» Էդուարդոյի սրտի թիմն է: Երբ «Բարսան» հաղթում էր Էլ Կլասիկոյում, նա փակվում էր իր սենյակում ու երկար ժամանակ դուրս չէր գալիս»,- Էդու Սեբաստաոյի խոսքը փոխանցում է Մարիո Կորտեգանան:

Եղբայրը նաև մանրամասնել է, որ Կամավինգան ցանկացել է միանալ միայն «Ռեալին»՝ չնայած նրան, որ սեղանին դրված է եղել ՊՍԺ-ի գայթակղիչ առաջարկը:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 14 խաղ ու խփել 1 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա