Դերասան Բրյուս Ուիլիսը կինոյի ոլորտում «Ոսկե ազնվամորի» հատուկ անվանակարգում արժանացել է հակամրցանակի՝ ութ ֆիլմերում նկարահանվելու համար. հայտնում է Razzies կայքը։
«Ոսկե ազնվամորու» կոմիտեի անդամները անհաջող են ճանաչել բոլոր այն ֆիլմերը, որոնցում նկարահանվել է Ուիլիսը 2021 թվականին՝ «American Siege», «Apex», «Cosmic Sin», «Deadlock», «Fortress», «Midnight in the Switchgrass», «Out of Death» և «Survive the Game»: Ֆիլմերից մեկի համար դերասանին արձանիկ «կշնորհվի» «Բրյուս Ուիլիսի վատագույն խաղը 2021 թվականի ֆիլմում» անվանակարգում։