Պրեմիեր լիգայի խորհուրդը բավարարել է «Արսենալի» խնդրանքը:
Հիշեցնենք, որ «զինագործները» խնդրել էին հետաձգել «Տոտենհեմի» դեմ կայանալիք խաղը, քանի որ թիմի ֆուտբոլիստների քանակը թույլատրվածից քիչ է (13 խաղացող և 1 դարպասապահ):
Լոնդոնյան ակումբում նման իրավիճակը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով, վնասվածքներով, ինչպես նաև ֆուտբոլիստներից մի քանիսի՝ Աֆրիկայի գավաթին մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ բոլոր ակումբները հնարավորություն ունեն նման խնդրանքով դիմել Պրեմիեր լիգային, եթե խաղացողների բացակայության հիմնական պատճառը կորոնավիրուսն է:
Հավելենք, որ հյուսիսլոնդոնյան դերբին նշանակված էր հունվարի 16-ին՝ ժամը՝ 17:30-ին: