Անգլիական Բիրմինգհեմում ընթացող Համագործակցության խաղերում Կանադայի հավաքականի ներկայացուցիչ Սյուզաննա Շահբազյանը, գեղարվեստական մարմնամարզության «գնդակ» վարժության եզրափակիչ փուլում հավաքելով 29.05 միավոր, նվաճել է արծաթե մեդալ:
Հայ մարզուհին զիջել է միայն մալայզիացի Ջոե Յեին (29.70): Լավագույն եռյակը եզրափակել է Կիպրոսի ներկայացուցիչ Աննա Սակալովան (28.80):
Ավելի վաղ Սյուզաննա Շահբազյանը տիտղոս էր պարգևել գեղարվեստական մարմնամարզության Կանադայի թիմին:



