Logo

«And Just Like That...» սերիալը կարող է ունենալ երկրորդ եթերաշրջան

Հեղինակ
tigran5
17:01 / 25.01.2022Լուրեր

And Just Like That serial

Հրաշալի լուր բոլոր նրանց համար, ովքեր հավանել են «And Just Like That...» սերիալը: Լեգենդար «Sex and the City»-ի սփին-օֆֆը կարող է երկարաձգվել երկրորդ եթերաշրջանով։ Սերիալը, որի պրեմիերան տեղի ունեցավ 2021 թվականի դեկտեմբերի սկզբին, հիմնականում բացասական արձագանքներ ստացավ (ինչպես հեռուստադիտողների, այնպես էլ քննադատների կողմից), սակայն ինսայդերները ասում են, որ սերիալի մեկ այլ սեզոնով երկարաձգման հավանականությունը շատ մեծ է։

«Նրանք ցանկանում են ապացուցել, որ երկրորդ սեզոնը կարող է շատ ավելի ուժեղ լինել, քան առաջինը, և որ այսքան տարի անց սերիալի վերադարձն արդարացված էր»,- նշված է աղբյուրում:

HBO-ն նշում է, որ Just Like That-ը շատ թանկ սերիալ է, և պետք է մարդիկ ամեն շաբաթ դիտեն այն, որպեսզի իմաստ ունենա շարունակելը ստեղծելը: HBO-ի և HBO Max-ի կոնտենտի գլխավոր տնօրեն Քեյսի Բլոյսը շեշտել է, որ սերիալի վերադարձի հնարավորությունը կախված է առաջին հերթին Սառա Ջեսիկա Փարքերի (որը մարմնավորում է Քերի Բրեդշոուին) և գործադիր պրոդյուսեր Մայքլ Պատրիկ Քինգի որոշումներից։

Շոուի ճակատագիրը վտանգի տակ է դրվել այն սկանդալից հետո, որը բռնկվել է Քրիս Նոթի շուրջ, ով մարմնավորում է պարոն Բիգին։ Նրան մի քանի կանայք մեղադրեցին սեռական ոտնձգությունների մեջ, որից հետո նա կորցրեց իր գործակալին, դերը The Equalizer հեռուստասերիալում և մի քանի խոշոր գովազդային պայմանագրեր։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա