«Էդմոնթոն Օյլերսի» ավագ Քոնոր Մաքդևիդը Հոկեյի ազգային լիգայում (NHL) արդեն 999 գոլային գործողություն է կատարել: «Նյու Յորք Այլենդերսի» դեմ խաղում կանադացին 1 գոլ է խփել ու 3 ասիստ գրանցել:
NHL-ի կայքը տեղեկացնում է, որ հարձակվողը պատմության ամենաարդյունավետ հոկեյիստների հաշվարկում բարձրացել է 99-րդ տեղ: Նման ցուցանիշի համար Քոնորին պահանջվել է ընդամենը 658 խաղ:
Նախորդ խաղում Մաքդևիդի գոլն ու ասիստներն «Էդմոնթոնին» օգնել են 4-3 հաշվով հաղթանակի հասնել: Կանադացին 1000-րդ միավորը կարող է վաստակել նոյեմբերի 15-ին «Նեշվիլի» դեմ կայանալիք խաղում: