Խոսեպ Գվարդիոլայի մարզչական կարիերայում առաջին անգամ նրա թիմը չի կարողացել հաղթել խաղում, որտեղ ունեցել է 3 գոլի առավելություն, գրում է Opta-ն։
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» մինչև հանդիպման 75-րդ րոպեն 3-0 հաշվով հաղթում էր նիդերլանդական «Ֆեյենորդին», սակայն գրանցվել էր 3-3 հաշիվը։
Դա Գվարդիոլայի մարզչական կարիերայի 942-րդ հանդիպումն էր։ Նախկինում նա գլխավորել է նաև կատալոնական «Բարսելոնան» ու Մյունխենի «Բավարիան»։
Նախորդ անգամ «Մանչեսթեր Սիթին» երեք գոլի առավելությունը չէր կարողացել պահպանել 1989 թվականին կայացած «Բորնմութի» դեմ խաղում (3-3)։
Հիշեցնենք, որ «Ֆեյենորդի» դեմ խաղից առաջ Անգլիայի չեմպիոնը կրել էր 5 անընդմեջ պարտություն։