Logo

91 միլիոն դոլարի պայմանագիր NBA-ում

11:10 / 01.08.2024Բասկետբոլ
null

«Քլիվլենդ Կավալիերսը» երեք տարով երկարաձգել է պայմանագրի ժամկետը ամերիկացի բասկետբոլիստ Ջարեթ Ալենի հետ, հայտնում է ESPN-ի ինսայդեր Ադրիան Վոյնարովսկին:

Ալենի աշպատավարձը կկազմի 91 միլիոն դոլար, որը կարող է դառնալ 131 միլիոն դոլար, եթե բասկետբոլիստը երկարաձգի պայմանագիրը ևս երկու տարով:

24-ամյա կենտրոնականը Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) նորամուտը նշել է 2017 թվականին «Բրուքլին Նեթսի» կազմում, իսկ 2021 թվականին տեղափոխվել է «Կավալիերս»։

Նախորդ մրցաշրջանում Ալենի միջին արդյունավետությունը կազմել է 16,5 միավոր, 10,5 ռեբաունդ, 2,7 ասիստ և 1,1 բլոկ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ