«Հյուսթոն Ռոքեթսը» երկու տարվա պայմանագիր կստորագրի լեգենդար բասկետբոլիստ Քևին Դյուրանտի հետ, ինսայդեր Շեմս Չարանիային հայտնել է ամերիկացու բիզնես-գործընկեր և Boardroom-ի գործադիր տնօրեն Ռիչ Քլեյնմանը:
Դյուրանտը երկու մրցաշրջանի համար կվաստակի 90 միլիոն դոլար:
37-ամյա Քևինը կարիերայում վաստակած գումարով կգերազանցի «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը: 90 միլիոնն էլ գումարելով` Դյուրանտը կվաստակի 598,2 միլիոն դոլար։ Ջեյմսի եկամուտը մինչև այժմ կազմում է 583,9 միլիոն դոլար։
NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):

