Նիդերլանդների առաջնությունում կայացավ երկրի գլխավոր հակամարտությունը՝ De Klassieker-ը, որտեղ «Այաքսը» 2:1 հաշվով հաղթեց «Ֆեյենորդին»:
Առաջին խաղակեսում ամստերդամցիներին հաշվի մեջ առաջ մղեց Բրայան Բրոբին, սակայն երկրորդում պատասխան գոլը խփեց Քվինտեն Տիմբերը:
75-րդ րոպեին տանտերերը 11-մետրանոց վաստակեցին: Նշակետից Վաուտ Վեգհորստի հարվածը հետ մղեց դարպասապահ Տիմոն Վիլենրոյթերը: Այդուհանդերձ, «Այաքսը» վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց. աելացված ժամանակի 4-րդ րոպեին հաղթական գոլը խփեց Քենեթ Թեյլորը:
Ֆրանչեսկո Ֆարիոլիի գլխավորած թիմը 48 միավոր ունի և ընդամենը 2 միավորով է հետ մնում առաջատար ՊՍՎ-ից: Ամստերդամցիները, ընդ որում, մեկ խաղ քիչ են անցկացրել: «Ֆեյենորդը» 36 միավորով չորրորդն է:
Նիդերլանդների Էրեդիվիզի, 21-րդ տուր
«Այաքս» – «Ֆեյենորդ»՝ 2:1 (տեսանյութ)
Բրայան Բրոբի, 37, Քենեթ Թեյլոր՝ 90+4 – Քվինտեն Տիմբեր, 67
Չիրացված 11մ՝ Վաուտ Վեգհորստ («Այաքս»), 75