Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել է Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Միդլսբրոյին»։ Դաշտի տերերի հաղթական գոլը 37-րդ րոպեին խփել է անգլիացի կիսապաշտպան Հայդեն Հակնին։
Squawka-ի համաձայն՝ 9 տարում «Չելսին» առաջին անգամ է պարտվում ավելի ցածր դիվիզիոնի թիմի։ Ավարտվեց 28 խաղից բաղկացած հաղթական շարքը։ 2015 թվականի հունվարին լոնդոնցիները 2-4 հաշվով պարտվել էին «Բրեդֆորդ Սիթիին»։
«Չելսիի» ու «Միդլսբրոյի» պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 23-ին Լոնդոնում։