Logo

8 տարվա ընդմիջումից հետո ՉԼ եզրափակիչը կանցկացվի «Աթլետիկոյի» ստադիոնում

19:52 / 11.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Աթլետիկոյի» տնային ստադիոնը կընդունի Չեմպիոնների լիգայի 2026/2027 մրցաշրջանի եզրափակիչը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նախորդ անգամ «Ռիյադ Էյր Մետրոպոլիտանո» ստադիոնում ակումբային գլխավոր եվրագավաթի վճռորոշ խաղ անցկացվել էր 2019 թվականին: Այդ ժամանակ անգլիական եզրափակիչում «Լիվերպուլը» 2-0 հաշվով հաղթել էր «Տոտենհեմին»:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ