Logo

8 փորձառու ֆուտբոլիստներ կհեռանան. «Ման. Սիթին» կվերակառուցվի

19:55 / 20.02.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամռանը հրաժեշտ կտա 8 փորձառու ֆուտբոլիստների, հաղորդում է Daily Star-ը:

Աղբյուրի տեղեկություններով` անգլիական գրանդից կհեռանան դարպասապահ Էդերսոնը, պաշտպաններ Քայլ Ուոքերը (վարձավճարով խաղում է «Միլանում») և Ջոն Սթոունզը, կիսապաշտպաններ Մատեո Կովաչիչը, Բեռնարդու Սիլվան, Իլկայ Գյունդոգանը, Կևին Դե Բրույնեն ու Ջեք Գրիլիշը:

Նրանց հեռանալուց հետո ակումբի սեփականատեր Շեյխ Մանսուրը կփորձի Պեպի հետ վերակառուցել թիմը` բերելով երիտասարդ և հեռանկարային ֆուտբոլիստների:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/16 եզրափակիչի երկխաղյա դիմակայությունում 3-6 հաշվով պարտվել է մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալին» և դուրս մնացել պայքարից (2-3, 1-3):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա