Logo

8 խաղ է՝ «Այաքսը» հաղթանակ չունի

18:24 / 22.10.2023Ֆուտբոլ
null

Ամստերդամի «Այաքսի» «ազատ անկումը» շարունակվում է. 8 խաղ է՝ Նիդերլանդների ռեկորդային՝ 36-ակի չեմպիոնը հաղթանակ չի տարել:

Հոկտեմբերի 22-ին՝ Էրեդիվիզիի 9-րդ տուրի խաղում, «Այաքսը» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել է «Ուտրեխտին»: Վերջինն ընդհատել է երեք անընդմեջ պարտությունների շարքը: Իսկ ահա ամստերդամյան ակումբը ոչ մի կերպ չի կարողանում շտկել ստեղծված իրավիճակն ու վերադառնալ հաղթական ուղի:

Բոլոր մրցաշարերում անցկացրած նախորդ 8 խաղերում «Այաքսը» կրել է 5 պարտություն, 3 հանդիպում ավարտել է ոչ-ոքի արդյունքով:

Նիդերլանդների առաջնության մրցաշարային աղյուսակում «Այաքսը» 5 միավորով նախավերջին տեղում է, իսկ Եվրոպա լիգայի B խմբում 2 միավորով երրորդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա