Logo

76 միլիարդ դոլար․ NBA-ը ռեկորդային պայմանագիր կկնքի

16:42 / 12.07.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) պայմանավորվածություն է ձեռք բերել առաջիկա 11 տարում հեռարձակման իրավունքների վաճառքի հարցում։ Գործարքի արժեքը կկազմի ռեկորդային 76 միլիարդ դոլար, հաղորդում է The Athletic-ը։

NBA-ն ավարտին է հասցրել ABC, ESPN, NBC հեռուստաընկերությունների ու Amazon-ի հետ պայմանագրերի կնքման գործընթացը։

Նոր համաձայնագրերով, 2025/26 մրցաշրջանից NBA-ի հանդիպումներն ազգային հեռուստատեսությամբ կհեռարձակվեն շաբաթական 7 օր։

Միևնույն ժամանակ, TNT Sports հարթակը, որը շուրջ 40 տարի հեռարձակում է NBA-ի խաղերը, կարող է դադարեցնել հանդիպումների ցուցադրումը։

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում NBA-ում հաղթել էր «Բոսթոն Սելթիքսը», որը եզրափակիչ շարքում 4-1 հաշվով պարտության էր մատնել «Դալաս Մավերիքսին» ու 16 տարվա ընդմիջումից հետո և պատմության մեջ ռեկորդային 18-րդ անգամ դարձել չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ