Logo

700 խաղ՝ Պրեմիեր լիգայում. Մոյեսի նվաճումը

22:18 / 25.01.2025Ֆուտբոլ
null

Շոտլանդացի մասնագետ Դևիդ Մոյեսը մարզչի կարգավիճակում 700-րդ խաղն անցկացրեց Անգլիայի Պրեմիեր լիգայում, հաղորդում է Opta-ն:

61-ամյա մասնագետը 430 խաղ է անցկացրել «Էվերթոնի» ղեկին, 34-ը` «Մանչեսթեր Յունայթեդի», 38-ը` «Սանդեռլենդի», 198-ը` «Վեսթ Հեմի»:

Մոյեսը 700 խաղի շեմը հատած երրորդ մարզիչն է Պրեմիեր լիգայում: Նման ցուցանիշի նախկինում հասել էին Արսեն Վենգերը (828 խաղ) և Ալեքս Ֆերգյուսոնը (810)։

Մոյեսի հոբելյանական խաղում «Էվերթոնը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է «Բրայթոնին»: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ